Home
Menu
  • Languages
  • Թատրոններ

    Ագռավի 4 – Գաբրիել Սունդուկյան անվ. ազգային ակադեմիական թատրոն

    Ագռավի 4 – Գաբրիել Սունդուկյան անվ. ազգային ակադեմիական թատրոն

    Հիմնադրվել է 1921 թվականին։ Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է։ Թատրոնը բացվել է «Պեպո» կատակերգության բեմադրությամբ։
    Սկզբում թատրոնը կոչվել է Առաջին պետական թատրոն։ 1937 թվականին այն անվանակոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, իսկ 1967 թ. արժանացել է ակադեմիական թատրոնի կոչման։
    Թատրոնի նոր շենքը բացվել է 1966 թվականին (ճարտարապետ՝ Ռ. Ալավերդյան, ճարտարագետ՝ Ռ. Բադալյան)։ Թատրոնի գլխավոր մուտքի քանդակային համակազմը ստեղծվել է քանդակագործ Արա Հարությունյանի նախագծով՝ որպես յուրատեսակ մուտք դեպի թատերական աշխարհ - կանացի կերպարները, դիմակները, Արտավազդ Բ թագավորի գլուխը ստեղծում են հայ թատրոնի հետ կապված պատկերներ, որոնք ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն:
    Գտնվելու վայրը՝ Գր. Լուսավորչի փող., 6

    Ագուռի 4 - Հրաչյա Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

    Ագուռի 4 - Հրաչյա Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

    Հիմնադրվել է 1967 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի կողմից։ Թատրոնում բեմադրված առաջին ներկայացումը Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգությունն» էր, Հրաչյա Ղափլանյանի բեմադրությամբ։
    Գտնվելու վայրը՝ Իսահակյան փող․,28

    Խաչի 4 - Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն

    Խաչի 4 - Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն

    Երևանի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին։ Փոքրիկ թատերախումբը ղեկավարում էր Սերգեյ Օբրազցովի թատերական դպրոց-ստուդիայի շրջանավարտ Հասմիկ Գյոզալյանը։ Առաջին ներկայացումը՝ «Շունն ու կատուն», թատրոնում բեմադրվել է 1935 թվականի հունիսի 5-ին։ Հիմնադիրների թվում են նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սոֆյա Բեջանյանը, մանկավարժ Մարուքե Դուրգարյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Արաքսյա Արաբյանը և Պավլոս Բորոյանը։

    1977 թվականին թատրոնին կից բացվել է հայկական տիկնիկային արվեստի եզակի թանգարան։

    Գտնվելու վայրը՝ Սայաթ-Նովայի պող․, 4

    Սրտի 4 - Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

    Սրտի 4 - Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

    Հիմնադրվել է 1941 թվականին։ Առաջին պիեսը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, Վ. Վալենտինովի «Կրակի քրմուհին» օպերետն էր։ Թատրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1942 թվականի հունիսի 22-ին՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։
    1940-ականների կեսերին Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք ապրեց Վ.Աճեմյանի գլխավորությամբ։
    1962 թվականից սկսած թատրոնը կրում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունը։

    Գտնվելու վայրը՝ Վազգեն Սարգսյան փող., 7