Home
Menu
  • Languages
  • Շատրվաններ

    Ագռավի թագուհի - Երգող շատրվաններ

    Ագռավի թագուհի - Երգող շատրվաններ

    Երևանի կենտրոնական երգող շատրվանները գտնվում են Հանրապետության հրապարակում և նախագծվել են ճարտարապետ Ալ. Թամանյանի կողմից 1939 թվականին, սակայն կառուցվել են միայն 1955 թվականին՝ ճարտարապետ Է. Սարապյանի նախագծով։ 1970 և 1988 թվականներին դրանք վերածվել են գունավոր երգող շատրվանների։ Երևանը դարձավ Խորհրդային Միության առաջին քաղաքը, որտեղ հայտնվեց տեխնիկայի այս հրաշքը։ Շատրվանները վերանորոգվել են 2007 թվականին, համալրվել համակարգչային լուսային և ձայնային սարքավորումներով, իսկ 2011 թվականի սեպտեմբերին կառուցվել և արդիականացվել են նոր շատրվաններ։

    Ագուռի թագուհի - «Կենդանակերպի նշաններ» շատրվան

    Ագուռի թագուհի - «Կենդանակերպի նշաններ» շատրվան

    Գտնվում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Կինոմոսկվա» կինոթատրոնի դիմաց։
    Շատրվանի ավազանը պատրաստված է հայկական գունեղ ոճով՝ ճարտարապետական բարդ մտահղացմամբ։ Կենդանակերպի տասներկու նշանները հիշեցնում են ացտեկների քարե քանդակներ՝ դժվարըմբռնելի պատկերներով, որոնցից անմիջապես չի հասկացվում, թե կենդանակերպի հատկապես որ նշանն է ձեր առջև:
    Հեղինակներ՝ ճարտարապետ Արսեն Մելիքյան, քանդակագործներ Արարատ Հովսեփյան և Վլադիմիր Աթանյան

    Խաչի թագուհի - Մեծ գեղատեսիլ շատրվան

    Խաչի թագուհի - Մեծ գեղատեսիլ շատրվան

    Գտնվում է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում, Ալեք Մանուկյան փողոցում։ Այն կառուցվել է 1978 թվականին։
    Ճարտարապետ՝  Ֆենիքս Դարբինյան։

    Սրտի թագուհի - «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիր

    Սրտի թագուհի - «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիր

    Տեղադրվել է 1968 թ․՝  Երևանի 2750-ամյակի կապակցությամբ։ 2750 փոքր շատրվաններից (պուլպուլակների) կազմված կոնստրուկցիան գտնվում է խորհրդային տարիներին «բուլվար» կոչվող հատվածում՝ Հանրապետության հրապարակի և Շահումյան հրապարակի միջև։
    Հեղինակ՝ ճարտարապետ Լիպարիտ Սադոյան։
    2018 թվականին քաղաքապետարանի որոշմամբ փոքր շատրվանների թիվն ավելացվել է 50-ով՝ ի պատիվ Երևանի 2800-ամյակի, և այժմ համալիրը կոչվում է «Երևանի 2800 շատրվանների այգի»։