Home
Menu
  • Languages
  • Քաղաքի խորհրդանշական տարր – Պուլպուլակներ (Ցայտաղբյուրներ)

    Ագռավի 9

    Ագռավի 9

    Արտասովոր պուլուլակ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտ՝ համանուն պուրակում։ 
    Այն ունի կլոր գավաթի տեսք։  Ցայտաղբյուրի պարագծի երկայնքով կարելի է կարդալ «Թող բխի ջուրդ, Հայրենիք» մակագրությունը։

    Ագուռի 9

    Ագուռի 9

    Պուլպուլակ Հյուսիսային պողոտայում. 
    Այն տեղադրվել է համեմատաբար վերջերս, բայց արդեն դարձել է քաղաքի բնապատկերի մի մասը: Բաղկացած է մինիմալիստական ոճով նախագծված վեց փոքրիկ շատրվաններից․ մոխրագույն քար և բրոնզե լեզվակներ, որոնցից ջուր է հոսում։

    Խաչի 9

    Խաչի 9

    Երևանի բոլոր եկեղեցիների մոտ կան պուլպուլակներ։ Վրան խաչքարեր փորագրված այս եռաթև պուլպուլակը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին կանգնած Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ։

    Սրտի 9

    Սրտի 9

    «7 աղբյուր» պուլպուլակ
    Երևանի ամենահայտնի պուլպուլակն է՝ տեղադրված Հանրապետության հրապարակում։ Ստեղծվել է 1960-ականներին Սպարտակ Կնտեխցյանի նախագծով։ Ճարտարապետին ոգեշնչել է այն հնագույն լեգենդը, ըստ որի՝ դյուցազունները ջուր են խմել Արագած լեռան վրա եղած 7 աղբյուրից և ուժ ու քաջություն ստացել։ Ի սկզբանե «7 աղբյուրը» զարդարված էր ամրոցի աշտարակների տեսք ունեցող բրոնզե գլխիկներից, սակայն դժվարին 1990-ականներին դրանք գողացան։ 
    2008 թվականին գլխիկները վերականգնել է ոսկերիչ-դիզայներ Նուռը (Nur) ։ Ընդ որում, վարպետը շատ գաղտնիքներ է թաքցրել այս պուլպուլակի մեջ։ Ցայտաղբյուրնների ներսի հատվածում հայոց այբուբենի տառեր են, ծայրակալների միջոցով կարելի է իմանալ ժամը՝ դրանք պատրաստված են այնպես, որ կարող են ծառայել որպես արևային  ժամացույց։ «Ա» տառի վերևի նախշազարդի վրա կարելի է կարդալ «անուշ լինի» մակագրությունը։ Պուլպուլակի կենտրոնական մասում դրվագազարդված խաչ է, որի անկյուններում չորս լեզվով գրված է «Երևանին Երևանից»։ Հայերեն մակագրությունն ուղղված է դեպի հարավ, այնպես որ հեշտությամբ կարելի է պարզել, թե որտեղ են հյուսիսը, արևելքը և արևմուտքը: