Home
Menu
  • Languages
  • Ձեր առջև խաղաքարտերի յուրօրինակ տրցակ է, որտեղ զետեղված է «Երևանի փիլիսոփայությունը»։

    Երևան… Վարդագույն արևային քաղաք։ Հինավուրց, քանզի հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Ժամանակակից, քանզի համարվում է Կովկասի «Սիլիկոնյան հովիտը»։ Հիասքանչ և նրբագեղ ճարտարապետությամբ, լայն պողոտաներով և հարմարավետ փողոցներով, հրապարակներով ու պուրակներով։

    Ձեր առջև «Երևանի փիլիսոփայությունն» արտացոլող խաղաքարտերի յուրօրինակ տրցակ է։ 

    Այսպես, Տուզերը դռներ են, որոնք ձեր առջև ճանապարհ կբացեն դեպի մեր գեղեցիկ քաղաքը, Թագավորները մեր երաժշտության, գրականության, գեղանկարչության և ճարտարապետության ամենաականավոր ներկայացուցիչներն են, Թագուհիները մեր կենսատու ուժն են՝ երևանյան շատրվանները։

    Բայց տրցակում կան ևս երեք տասնյակից ավելի խաղաքարտեր․․․ Դրանց վրա ներկայացված են մեր «ֆիրմային» պուլպուլակները, քաղաքի հոգեհարազատ քանդակները, ճարտարապետական գլուխգործոցները, գունագեղ դետալները... Այն ամենը` առանց որոնց երևանցու համար չկա՛ Երևան։ 
    Հիմա Դուք ունեք 54 պատճառ՝ սիրահարվելու մեր քաղաքին։ 


    Բարի՛ գալուստ

     

    Դռներ

    Հուշարձաններ

    Շատրվաններ

    Քաղաքային քանդակներ

    Բնօրինակ ճարտարապետության շենքեր

    Քաղաքային հնարք - Պուլպուլակներ

    Թանգարաններ

    Եկեղեցիներ

    Բարելիեֆներ

    Գրադարաններ

    Թատրոններ

    Պատմական հյուրանոցներ

    Կամուրջներ

    Խորհրդային ճարտարապետության կոթողներ